Քաղաքական

Իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին. Արարատ Միրզոյան

«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում տոկունություն և համբերություն»,- այս մասին ասվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «Թվիթերի» էջում արված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք. որին այս պահի տվյալներով զոհ է գնացել 7 մարդ, իսկ շուրջ 30 անձ համարվում է անհետ կորած։