Քաղաքական

«Թողեք՝ օգոստոսյան շոգը վայելենք». Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում դեսպան նշանակվելու մասին

Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան կնշանակվի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընտրությունը կանգնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա:

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն կապ հաստատեց Գուրգեն Արսենյանի հետ։ Պատգամավորը, սակայն, չպարզաբանեց՝ նման առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ․ «Հարգելիներս, վերջապես արձակուրդում ենք, թողեք՝ այդ արձակուրդը, օգոստոսյան շոգը վայելենք»,- կատակեց Գուրգեն Արսենյանը։

Հայկ Մագոյան