Radar Զրույց

«Ձևակերպումս սխալ հասկացվեց.վիրավորելու նպատակ չունեի». Դանիել Իոաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա անդրադարձել է լրագրողների առնչությամբ իր գրառմանը, խոսել ընտրակեղծարարության, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Անկախ դիտորդի»-ի աշխատանքի կազմակերպման և ընտրախախտումների վերաբերյալ արձանագրումների ու դրան հաջորդած իրավական գործընթացների մասին։

Իոաննիսյանը պնդում է, որ ինքն իրականում ոչ մի լրագրողի վիրավորելու նպատակ չի ունեցել, և իր խնդիրը առանձին վերցրած լրագրողներին թիրախավորելը չէր. «Ես համաձայն եմ, որ իմ ձևակերպումը մի քիչ սխալ հասկացվեց»։

Անդրադառնալով հուլիսի 21-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված ձայնագրությանը, որտեղ խոսվում էր իշխանության կողմից ձայների հավաքագրման մասին, ասաց, որ հասկանում է, որ նորմալ է քաղաքական ուժի կողմից իր կողմնակիցներին հորդորելը, բայց խնդիրն այն էր, որ ցուցակագրման պրոցեսն իրականացվում էր վարչական լծակների օգտագործմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում