Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստեփանակերտին Աղդամով օգնություն հասցնելու հարց չի քննարկել Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ստեփանակերտին Աղդամով օգնություն հասցնելու հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում ես ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ: Լաչինի միջանցքի հետ կապված մանդատ ունեմ, որովհետև այն ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։