Եկեք արձանագրենք, որ 2020թ. պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը: Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսում։
«Եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել ինքն, ըստ էության, ՀՀ պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը դնում է կասկածի տակ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ միջազգային հանրությունն էլ մեզնից է լուծումներ ակնկալում։
Վարչապետն անդրադարձել է նաև ընդդիմադիրների խոսույթին, թե ինչում են իրեն մեղադրում. «Այն բանում, ինչում մեղադրում են ինձ մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի՝ մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ՝ չհանձնելու մեջ. մեկը մյուսին չեզոքացնում է, նաև այդ պատճառով մինչև հիմա ես վարչապետ եմ»: