Քաղաքական

«ԼՂ-ի իշխանություններն ունեն անելիք, մենք պատրաստ ենք նրանց աջակցել այդ ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան

Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել ԼՂ իշխանություններին՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում։

«Կարող ենք ասել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Հայաստանը, Ադրբեջանը այս-այն բաները պիտի անեն, պետք է ձևակերպենք նաև՝ ԼՂ-ն ի՞նչ պետք է անի ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում: ԼՂ-ի իշխանություններն ունեն անելիք, մենք պատրաստ ենք նրանց աջակցել այդ ուղղությամբ»: 

Վարչապետը հավելել է. «Պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, թե ամբողջ աշխարհը քնում ու արթնանում է՝ մտածելով՝ ինչպես պետք է լուծենք ԼՂ-ի հարցը: Դա մեր խնդիրն է, մենք պետք է գտնենք խնդրի լուծման ձևերը, առաջին հերթին դա հենց մեզ է պետք»: