Վարչապետը մամուլի ասուլիսում պատասխանել է Radar Armenia-ի հարցին. «Պարոն վարչապետ, ուրբաթ օրը Դուք և Ադրբեջանի նախագահը գրեթե համաժամանակյա խոսեցիք երկու կողմերի կարմիր գծերի մասին։ Եթե հանրագումարում դիտենք հարցը, կստացվի, որ այդ կարմիր գծերը, փաստացի, միմյանց բացառում են։ Մասնավորապես, Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ հայության իրավունքների հարցից, Ադրբեջանը պատրաստ չէ անդրադառնալ դրանց։ Ի՞նչ է ստացվում` կողմերը համաձայնության չեն գալիս, զիջումը համարում են անընդունելի։ Հետևանքը կարծես հիշեցնում է նախկին շրջափուլը, երբ հայկական կողմը պատրաստ չէր հրաժարվել առանց կարգավիճակի հակամարտության փուլային կամ փաթեթային որևէ լուծումից, Ադրբեջանը պատրաստ չէր ճանաչել ԼՂ-ի անկախության տարբերակը։ Հարցը հանգեց պատերազմի։ Մտավախություն կա՞, որ նման սցենարը կրկնվի նաև այս անգամ։ Ինչ կարո՞ղ ենք անել զարգացման այս տարբերակը բացառելու համար»։
«Ճիշտ եք ասում։ Ըստ էության իրերի դրության զարգացման տրամաբանությունը ճիշտ եք ներկայացնում։ Իմ բացման խոսքում ես հենց այս մասին եմ նաև խոսել, գուցե ոչ այդքան մասնրամասն։
Նկատեմ նաև, որ Ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են ԼՂ-ում, որ բացառում են այդ թեմայով բանակցությունները Ադրբեջանի հետ։ Հիշատակման արժանի է, որ նաև ԼՂ-ում կամ ԼՂ-ից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին», - ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։