«Այս պահի դրությամբ ունեցած ճշգրտված սահմաններով հնարավորություն ունենք 30-40%-ով ընդլայնել գործող Կենդանաբանական այգու հնարավորությունները, նաև գործնականում տեղակայել ազատավանդակներ և կիրառելի դարձնել, հաշվի առնելով նաև ռելիեֆի բարդությունը, ներկա իրավիճակում կունենանք 30% իրականացված ընդլայնում։ Եվ այս մասով էսքիզը ակնկալում ենք, որ պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում», - այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ իսկբանե պլանավորվում էր, որ Կենդանաբանական այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան փաստացի գործում է. «Եվ այդ ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում»։