ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Հայց եմ ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ինձ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Լիազորություններից զրկելու գործընթացն անօրինական էր, քանի որ ես հնարավորություն չունեի իմ դիրքորոշումն արտահայտելու: Ես խորհրդարանի նախագահին, ինչպես նաև նախագահի պաշտոնակատարին անաշխատունակության տեղեկանք եմ ներկայացրել՝ նրանցից ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի, բայց այն անտեսել են», - ասել է պատգամավորը։
Հիշեցնենք` հուլիսի 11-ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։