Քաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ՝ որոշվել է սահմանազատման հանձնաժողովի սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

«Կողմների փոխադարձ համաձայնությամբ՝ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում»,- հայտնեցին գրասենյակի։

Նշենք՝ հուլիսի 12-ի հանդիպումը կողմերի համաձայնությամբ կազմակերպվել էր պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:

Հիշեցնենք՝ սա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4-րդ հանդիպումն էր։