Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերների հումանիտար հարցերի վերաբերյալ իր տված խոստումները։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջացքի ապօրինի արգելափակման հետևանքով։
«Մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ բրյուսելյան հանդիպումից, ցավոք, կոնկրետ արդյունքներ ներկայացնել չի կարող։
Նրա խոսքով՝ այսուհանդերձ բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։ «Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է՝ դիվանագիտական եղանակներով, և Լեռնային Ղարաբաղում հաստատված վիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբեկտիվ ներկայացնելու միջոցով։ Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է, և պետէ բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ»։