«Այցելեցի Փոքր Վեդի, որտեղ հարգանքի տուրք մատուցեցի հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերծ հերոսների հիշատակին:
Զրուցեցի տեղի բնակիչների հետ՝ ոռոգման ջրով ապահովման ու խաղողի մթերման գործընթացի շուրջ: Քննարկեցինք արդյունավետ գյուղատնտեսությանն անցնելու ծրագրերն ու մթերում իրականացնելու հնարավորությունները:
Փոքր Վեդիում ծանոթացա 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թ.-ին: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:
Այցելեցի նաեւ «Վեդի ալկո» ընկերություն՝ ծանոթացա վերջինիս գործունեությանը»,- այս մասին ասվում է Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կցված է նաև տեսանյութ։