Հասարակություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նորանշանակ տեղակալ ունի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և աշխատակիցներին է ներկայացրել Ստեփան Փայասլյանին՝ Կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալի պաշտոնում: 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Փայասլյանի վաստակը Կոմիտեում՝ որպես Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ, այնուհետև որպես վարչության պետ՝ ընդգծելով նրա մասնագիտական և մարդկային որակները:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ Ստեփան Փայասլյանի գիտելիքները և անձնվիրաբար աշխատանքը կնպաստեն Հայաստանի ավիացիոն ոլորտի նոր ձեռքբերումներին: 

Կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կգօրծադրվեն բոլոր ջանքերը՝ սպասելիքներն արդարացնելու համար:

Նախարարի տեղակալի այցի շրջանակներում քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ կապված ավիացիոն ոլորտի զարգացման և հետագա գործունեության հետ: