Ազգային ժողովն այսօր կրկին արտահերթ նիստ կգումարի։
Օրակարգում 4 նախագիծ է, այդ թվում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, ինչպես նաև «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը։
Արտահերթ նիստը գումարվելու է կառավարության նախաձեռնությամբ։