Հասարակություն

«Ճի՞շտ եմ հասկանում, որ սա բերելու է Հայաստանում գերմանական կողմի լայն ներգրավմանը». Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչու չի 2000-ականներից սկսված հայ-գերմանական համագործակցությունը հանգել կարգավիճակ տալուն, և արդյո՞ք գերմանական կողմը բարձրաձայնել է այս հարցը, որ իրենց անհրաժեշտ է այդ կարգավիճակը՝ Հայաստանում ավելի խորը և լայն գործունեության համար։ 

Փոխնախարարը պարզաբանեց, որ գործընթացն սկսվել է մոտ 10-12 տարի առաջ, բայց բազմաթիվ քննարկումների ու միջգերատեսչական համաձայնությունների արդյունքում գործընթացն առաջ է շարժվում․

«Հավանաբար նախաձեռնողականության պակաս կար։ Չեմ կարող ասել՝ ինչ պատճառով տեղի չի ունեցել, բայց ակնհայտ է՝ երբ նախաձեռնություն ենք վերցնում և տանում ենք առաջ, այդ միջգերատեսչական անհամաձայնությունները կարելի է լուծել, և մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց լուծել այն սուր կետերը, որոնք գոյություն ունեին մեր նախարարությունների կարծիքով, և համաձայնեցնել գերմանական կողմի հետ։ Արդյունքում ունեցանք այս համաձայնագիրը»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում: