Սևանա լճի մակարդակը մայիսի 14-ի դրությամբ եղել է 1943 սմ, իսկ այս պահին 1956 սմ է՝ բարձրացել է 13 սմ-ով: Այսօր Աժ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը, երբ ներկայացնում էր Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու վերաբերյալ նախագիծը։
Հիշեցնենք՝ Տերտերյանի խոսքով՝ Սևանից արդեն վերցրել ենք 82,3 միլիոն խորանարդ մետր ջուր։