Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը

Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մեր խմբակցությունը չի մասնակցելու այդ ապօրինի քննարկումներին»,- նշեց Մինասյանը։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակադարձեց, որ քննարկումը չի կարող լինել ապօրինի։ 

«Օրակարգում օրենքի տառին համապատասխան ընդգրկվել է, քննարկումն ըստ օրակարգի է»,- ավելացրեց Ռուբինյանը։