Քաղաքական

«ՔՊ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանին հեռացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

«ՔՊ» խմբակցությունը Թագուհի Թովմասյանին հեռացրեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից

«ՔՊ» խմբակցությունը 62 կողմ ձայնով Թագուհի Թովմասյանին հեռացրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Քվեարկության արդյունքները ԱԺ-ում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չմասնակցեցին Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը, ինչպես նաև քվեարկությանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական