ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը։
Աղազարյանն ասաց, որ ՔՊ խմբակցությունը որոշել է հանդես գալ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման առաջարկությամբ։ Նա ներկայացրեց հիմնավորումը, որում, ըստ պատգամավորի, պարզ է դառնում Թովմասյանի՝ վերը նշված պաշտոնում լիազորությունների շարունակման անհնարինությունը։
«Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ ըստ էության չկատարելով հանձնաժողովի նախագահի պարտականությունը։ Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է նրան, որ հանձնաժողովը 46 նիստից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի, այդպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորումից, ինչպես նաև խորհրդի շրջանակներում բազմաթիվ որոշումների կայացումից»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ Թովմասյանը խոչընդոտել է ԱԺ-ի բնականոն գործունեությունը։
Ազազարյանը նաև տեղեկացրեց, որ եթե խորհրդարանը Թովմասյանին զրկի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ապա ՔՊ խմբակցությունը չի առաջադրի իր թեկնածուին, որովհետև այդ տեղը ընդդիմադիր խմբակցություններին է։
Մանրամասները՝ տեսանյութում։