ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- թվիթերում գրել է Միրզոյանը։
