Քաղաքական

Արմեն Գրիգորյանը հանիպել է Ջեյք Սալիվանի հետ․ քննարկել են անվտանգային մարտահրավերները

Արմեն Գրիգորյանը հանիպել է Ջեյք Սալիվանի հետ․ քննարկել են անվտանգային մարտահրավերները

Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ․ այս մասին հայտնում են ԱԽ–ից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական