Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև վաշինգտոնյան բանակցություններում շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, բայց որոշակի առաջընթաց կա։
«Առաջիկայում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա։