Քաղաքական

ԱՄՆ դեսպանը պարզաբանել է Հանրային հեռուստաընկերությամբ ԼՂ ապագայի հետ կապված իր հայտարարությունները

ԱՄՆ դեսպանը պարզաբանել է Հանրային հեռուստաընկերությամբ ԼՂ ապագայի հետ կապված իր հայտարարությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին մեկնաբանել է իր վերջին հայտարարությունը։

Ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, թե հանրային հեռուստաընկերությանը տված ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը, նա ասել է.

«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական