Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր։
28 տարի առաջ՝ 1995թ․այս օրը համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց երկրի մայր օրենքը։ Մինչ այդ ՀՀ Գերագույն խորհրդում տևական և մանրակրկիտ աշխատանքներ էին իրականացվել սահմանադրության նախագծի կազմման ուղղությամբ, եղան բուռն բանավեճեր՝ երկրի պետական կառավարման համակարգի ընդունման հարցում։ Ի վերջո, ընդունվեց կառավարման նախագահական մոդելը։
Սահմանադրական հանրաքվեի ժամանակ երկրի մայր օրենքի ընդունմանը կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 70,3 %-ը՝ 828,370 քաղաքացի։
Հետագայում ՀՀ սահմանադրությունը երկու անգամ փոփոխության ենթարկվեց՝ 2005թ․ նոյեմբերի 27-ին և 2015թ․ դեկտեմբերի 6–ին։ Ընդ որում, 2015թ․սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվեց նաև պետական կառավարման համակարգը։