Հուլիսի 4-ին ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդում ելույթ է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն։
Նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։
Նդերիտուն հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։