Քաղաքական

«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է». վարչապետ

«ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է երեկ Արցախում ադրբեջանական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվել է ադրբեջանական տեղեկատվական գրոհներով. «Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի գործելակերպն այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից. «Դրա ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 2256 բանաձևն է, որի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին՝ մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության հանցագործությունների դեմ պայքարելու համար»։

Ըստ վարչապետի՝ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով, և Հայաստանի ԱԳՆ-ն հետևողական կլինի բանաձևի դրույթները նախարարական կոմիտեի՝ ԵԽ գործադիր մարմնի օրակարգում պահելու համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական