Քաղաքական

Ուկրաինայի վերականգնման հարցով խորհրդաժողովին Հայաստանը հրավեր չի ստացել. ԱԳՆ

Հունիսի 21-ին Լոնդոնում մեկնարկեց երկօրյա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանից որևէ ներկայացուցիչ այդ խորհրդաժողովին չի մասնակցել։

Radar Armenia-ն դիմել էր Հայաստանի ԱԳ նախարարություն՝ պարզելու, թե Հայաստանը հրավիրվե՞լ է Լոնդոնում կայացած այդ խորհրդաժողովին։ Եթե այո, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցել։

Արտաքին գերատեսչությունից պատասխանել են, որ Ուկրաինայի վերականգնման հարցով խորհրդաժողովին Հայաստանը հրավեր չի ստացել։ «Հարցման մեջ նշված միջոցառմանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ հրավեր չի փոխանցվել»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Հայկ Մագոյան