Հայաստանում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց ՀՅԴ կազմակերպած 24-ժամյա նստացույցն ավարտվել է։
Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը․ «Հայտարարվել էր 24 ժամ նստացույց, որն ավարտվեց առավոտյան՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հանրահավաքով»։
Խոսելով նստացույցի արդյունքների մասին՝ Մանուկյանը նշեց, որ երեկ ՌԴ դեսպանատնից մոտեցել, լսել են իրենց պահանջները, որոնք նաև գրավոր են ներկայացվել։
Հարցին՝ ընդդիմությունը վերսկսու՞մ է փողոցային պայքարը, Մանուկյանն արձագանքեց․ «Երեկ փողոցում ենք եղել, հիմա ինչպես ասեմ՝ փողոցային շարժում սկսելու բան կա՞, թե՞ ոչ։ՀՅԴ գերագույն ժողովի հայտարարությունում ամեն ինչ ասված է»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն երեկ առավոտից մեկօրյա նստացույց էր սկսել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նրանց ակցիան կրում էր «SOS Artsakh» խորագիրը։
Հայկ Մագոյան