ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել միջազգային հանրությանը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:
Մինչդեռ Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ։
Հարավային Կովկասում բարձր է ապակայունացման ռիսկը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Urging intl community to take practical steps to ensure rights & security of #NagornoKarabakh people. Meanwhile #LachinCorridor remains illegally blocked, tonight as result of Azerbaijani attack w/use of UAVs there are 4 casualties. High risk of destabilization in #SouthCaucasus.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 28, 2023