Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե ինչու 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ 

Ըստ Փաշինյանի, այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին հնարավոր չէր լինի պատերազմը կանգնեցնել:

«Ինչո՞ւ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել անկախությունը: Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք այս պատմությունից։ Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը, շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»: