ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի ԶՈւ ամենամեծ խնդիրներից մեկը շարժունակությունն է եղել։
Ըստ նրա՝ հայկական կողմը 2020թ․ պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր է ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս.
«Պատերազմի ընթացքում, իմ տեսակետից, ամենամեծ պրոբլեմն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն...»,– հայտարարեց նա։
Նիկոլ Փաշինյանը չի ընդունում այն պնդումները, թե բանակը հենց այդպես էլ պետք է տեղաշարժվի։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ 2020թ. հուլիսյան մարտերի ժամանակ հայկական կողմը դիրքերում ոչ մի զոհ չի տվել։