«2020թ․ աշնանային պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինծառայության կարգի դեմ ուղղված և այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրգործերով բազմաթիվ վարույթներ վերաբերվում են շուրջ 12.600 անձի», - այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է զեկուցվել դասալիքների մասին, և որ պետական կառույցն է զբաղվում այդ հարցով․
«Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և այլ դեպքերի»,- իրավապահներից ստացած տեղեկատվությունը փոխանցեց վարչապետը։