Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք կասկածի տեղիք են տալիս, որ առաջնագծում տեղի ունեցածի նպատակը Հայաստանում իշխանափոխության իրականացումն է եղել․ «Շատ երկար, նույնիսկ՝ մինչև պատերազմի ավարտը, ինձ թույլ չեմ տվել նման բան մտածել, հետագայում՝ մի շարք իրադարձություններ վերլուծելով, մեկ-մեկ սկսել եմ մտածել դրա մասին»,- ասել է նա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում։
Ըստ նրա՝ այդ վարկածն ուժեղացել է Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձություններով. «Դրանց հետ կապված էլ հարցեր կան` քրեական գործ կա, մեղադրյալ կա, մեղադրանք կա, բայց բացատրություն չկա»,- ասել է նա։