Քաղաքական

«Դեպքերի ճնշող մեծամասնությամբ ԼՂ նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել ՊՆ-ից և ԳՇ-ից». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմի ժամանակ ՊՆ, ԳՇ ու ԼՂ նախագահի զեկույցներին։

«Լեռնային Ղարաբաղի նախագահը ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին: Բնականաբար, առաջին գործողությունը, որ ուզել եմ անել, եղել է ԶՈւ գլխավոր շտաբից և պաշտպանության նախարարությունից ճշտելը»,- ասել է վարչապետը՝ հավելելով․ «Դեպքերի ճնշող մեծամասնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի կողմից: Բայց որոշ ժամանակ անց գլխավոր շտաբը ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը»։