Քաղաքական

«Չեմ ասում, թե պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար». վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատերազմական «կոնվեյերը» կանգնելու հնարավորությանը։

«Չեմ կարծում, թե անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Այսինքն, մենք այդ պահին կարող էինք ասել՝ հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չէր երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել:

Ես տեսնում էի, որ պատերազմի միագիծ կոնվեյերին հաջորդում են բանակցային այդ բովանդակության պատերազմի խաչմերուկները: Օրինակ, պատերազմի  խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք Կազանում էլ չէին ճշգրտված, հետագայում ավելի քիչ էին ճշգրտված: Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ և ադրբեջանցի համայնքների ներգրավման գործընթացն է։ Հաջորդ խաչմերուկը խաղաղության պայմանագրի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն էր: Այսինքն, ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,-ասել է Նիկոլ  Փաշինյանը: