Ohanyan stated that the investigative commission cannot reveal all the circumstances of the war.ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե քննիչ հանձնաժողովը չի կարող բացահայտել պատերազմի բոլոր հանգամանքները։
«Քննիչ հանձնաժողովի կանոնակարգի 6–րդ կետում նշվում է, որ այն պետք է փակ, գաղտնի աշխատի։ Ինչո՞ւ մնացած բոլորը, որոնք ներկայացել են հանձնաժողովին, փակ ռեժիմով են խոսել, իսկ Նիկոլ Փաշինյանը հրապարակային է ներկայանում ու, կարծես, հերթական մամուլի ասուլիսն է տալիս»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սեյրան Օհանյանը։