Քաղաքական

«Խոստովանում եմ, որ չեմ կարողացել պատերազմի կոնվեյերը կանգնեցնել». վարչապետ

«Խոստովանում եմ, որ չեմ կարողացել պատերազմի կոնվեյերը կանգնեցնել». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ առաջին գործը, որ արել է 2018թ․ հետո, ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացն ուսումնասիրելն էր․

«2019թ․ ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն էր՝ տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը, ու իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կոնվեյերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր դա կանգնեցնել։ Ու ես, այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասել է նա։

Խոսելով բանակցային գործընթացի մասին և պատասխանելով հարցին՝ իր համար պա՞րզ էր, թե այն ուր է գնում, Փաշինյանը պատասխանել է. «Նայած օր․ 2019-ի հունվարի 1-ին ուրիշ է, փետրվարն՝ ուրիշ, մարտն՝ ուրիշ: 2019-ի իմ ըմբռնումն եմ ուզում ներկայացնել: Կային 2007-ի մադրիդյան սկզբունքներ, և մենք ունեինք «3 սկզբունք, 6 տարր» հայտնի բանաձևը: Այդ երկուսի հիման վրա սկսվում է կազանյան գործընթացը: Համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ մեծ ցնծությամբ պատրաստ է ստորագրել: Ադրբեջանական կողմը մերժում է: Դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում: Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, ընդհակառակն, մեծ հաջողությամբ զենք է գնում ոչ միայն ավանդական  շուկաներից, այլև Կազանի հիմնական միջնորդից՝ ՌԴ-ից: Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը: Տեղի է ունենում բանակցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական