ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նա նշել է, որ բանակցությունները կսկսվեն վաղը` երեքշաբթի, և կշարունակվեն մինչև հինգշաբթի: Միլլերի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
«Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հասանելիության տիրույթում է։ Ուղիղ երկխոսությունն է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու, չլուծված խնդիրները կարգավորելու ուղին»,- իր ելույթում ասել է նա: