Քաղաքական

«Վստահ եմ՝ Հայաստան-Հունաստան համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրել է․

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Կիրիակոս Միցոտակիսին խորհրդարանի ընտրությունում ջախջախիչ հաղթանակի համար: Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։