ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է շաբաթ օրը ՌԴ-ում ռազմական ապստամբության փորձին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում «Վագների» շուրջը տեղի ունեցողը իրենց ներքին գործն է և այս փուլում Հայաստանին չի վերաբերում։
Սիմոնյանը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա. «Բնական է՝ բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում անհանգիստ իրադարձությունները, հեղափոխության և ապստամբության պես իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով, տարբեր պայմանագրերով կապված ենք Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Նա խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին՝ լրագրողների հարցադրումներին ի պատասխան շեշտելով, որ չի պատրաստվում մեկնաբանել ՌԴ-ում տեղի ունեցածը, քանի որ դա նրանց ներքին գործն է։