Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ 

Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Իմ ամենաջերմ շնորհավորանքները Կ. Միցոտակիսին՝ խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակի համար։ Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»։