Քաղաքական

«Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ այսօրվա նիստը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի շարունակի մասնակցել այսօրվա արտահերթ նիստին։ Խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասել է, որ իրենք ԱԺ դահլիճում տեղի ունեցած վիճաբանության պատճառով՝ ի նշան բողոքի, չեն մասնակցի նիստին. «Այսօր հաստատ դահլիճ չենք մտնի, մյուս օրերի վերաբերյալ որոշում կկայացնենք»։

Նրա խոսքով՝ ԱԺ-ում աշխատանքային մթնոլորտ չկա, իշխանական պատգամավորները սադրանքներ են հրահրում և փողոցային բառապաշարով վիրավորանքներ հնչեցնում. «Դիսկոմֆորտ է ինձ մոտ, մտնեմ դահլիճ՝ ի՞նչ անեմ»։