«Բոլորն այսօր տեսնում են, որ ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ կարգավիճակ պահանջող ուժերը արդեն լիովին այլ հայտարարություններ են անում։ Անգամ Հայաստանի ղեկավարներն են կրկնում իմ խոսքերը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՊՆ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պատրաստվել ենք Ղարաբաղյան 2-րդ պատերազմին և դա չենք թաքցրել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ 2-րդ պատերազմից հետո տարածաշրջանի օրակարգը իրենք ենք սահմանում։