«Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցյալ ամիս նույնիսկ նշել է մեր երկրի տարածքի պարամետրերը», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները պետք է լինեն նաև թղթի վրա, և Հայաստանը պետք է ստորագրի դրանք․ «Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է նա:
Ալիևն ընդգծել է, որ մյուս կարևոր պայմաններն են Զանգեզուրի միջանցքի բացումը և Հայկական ԶՈւ դուրսբերումը Ղարաբաղից:
«Մենք չենք շտապում, դրանում անհրաժեշտություն չկա։ Ներկայումս ուժը, ժամանակը ու միջազգային իրավունքը մեր կողմն են։ Միջազգային հանրությունը միանշանակ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մենք դեռ կարող ենք սպասել»,- ասել է Իլհամ Ալիևը: