Քաղաքական

Վարչապետը ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի լուծման իր պատկերացումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման իր պատկերացումները։ Ըստ նրա՝ առաջին քայլը պետք է լինի ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը. «Սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ ԱԽ հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովել արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»։

Վարչապետն անհրաժեշտ է համարել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը․

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»։

Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և հայկական պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ հենց այդ տրամադրությամբ։