ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։
«Իրեն իշխանությունից հանրապետականը չի հեռացնելու, իրեն իշխանությունից հեռացնելու է հայ ժողովուրդը»,- ասել է նա՝ հավելելով,- «Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»։
Նա նշեց` ժամկետներից խոսել չի կարող, բայց շեշտեց` շատ ժամանակ չունեն։