Քաղաքական

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ կմասնակցի՞ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

2020թ․ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե հանձնաժողովի հաջորդ նիստում Հայաստանի վարչապետին հարցեր տալու սահմանափակումներ չեն լինելու։ Նա հույս է հայտնել, որ ընդդիմությունը ևս կմասնակցի նիստին ու անսահմանափակ հարցեր կուղղի վարչապետին։

Radar Armenia-ն մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ հասկանալու համար՝ կմասնակցե՞ն հաջորդ շաբաթ կայանալիք նիստին․

«Այդ հարցի հետ կապված մենք համատեղ հայտարարությամբ ենք հանդես եկել»,- ասաց Խամոյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին չի ներկայանա։

Հայկ Մագոյան