Քաղաքական

Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ․ Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի Թագավորին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ Twitter-ի էջում շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի Թագավորին՝  ծննդյան օրվա կապակցությամբ: Արտգործնախարար Միրզոյանը  այդ առթիվ բարգավաճում և  շարունակական հաջողություններ է մաղթել Մեծ Բրիտանիայի ժողովրդին։

«Մենք աշխատում ենք Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, որը հիմնված է ռազմավարական երկխոսության և ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքների վրա»,- գրել է արտգործնախարար Միրզոյանը։