Քաղաքական

Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը

Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարությունից, սակայն, առայժմ չեն հստակեցնում, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։

Նշենք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել էր որոշում, ըստ որի միջազգային դատարանի Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական