Քաղաքական

«Հիշեք ով ա ձերոնցից առանց «մայկա-տռուսիկ» եկել իշխանություն դարձել». Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին։ Սա այն բանից հետո, երբ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ Օհանյանը տեղից դիտողություն արեց, այնուհետև Վիգեն Խաչատրյանը ռեպիկներ արեց։ 

Այնուհետև Ալեն Սիմոնյանի և Սեյրան Օհանյանի միջև բանավեճ սկսվեց. «Ջղայնացեք, դուրս եկեք էլի, պարոն Օհանյան, չգիտեմ, մի բան արեք, բայց մի շարունակեք»։ Ալեն Սիմոնյանը նաև հորդորեց. «Հիշեք ով ա ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել։ Կարող եմ ցուցակը ներկայացնել՝ ծակ կոշիկներով և հայերեն չիմանալով»։

Մանրամասները՝ տեսանյութում։